Ղրիմում ձերբակալվել է թաթար բնակչության շահերը ներկայացնող խոշորագույն կազմակերպության` Մեջլիսի փոխնախագահ Ախթեմ Չիյքյոզը: Նրան մեղադրում են 2014-ի փետրվարին թերակղզու խորհրդարանի շենքին հարող հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Վարդան Պետրոսյանն ապրիլին համաներմամբ հավանաբար ազատ կարձակվի: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է, որ ապրիլին, հավանաբար, համաներում կհայտարարվի.
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են: Դողու Փերինչեքը կրկին հայտարարել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի դեմ Շվեյցարիայի բողոքի լսումներին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի դիրքորոշումը ներկայացրել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. «Պարոն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատը, Փերինչեքի հայցը բավարարելով, մի քանի կարևոր սխալ է թույլ տվել` ասել է Հայաստանի շահերը ներկայացնող հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին հունվարի 28-ին Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումների ժամանակ:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասարը ընդունել է Ադրբեջանում ձերբակալված հայտնի իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ի տնօրեն Լեյլա Յունուսի դստերը` Դինարա Յունուսին, և կոչ արել Բաքվին հարգել մարդու իրավունքները: ԵԽԽՎ նախագահն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում տիրող աղետալի իրավիճակի կապակցությամբ:
Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարարին:
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատում այսօր կսկսվի Դողու Փերինչեքի գործով դատավարությունը: Դատարանը քննելու է Շվեյցարիայի բողոքարկումը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որի առանցքում է Հայոց ցեղասպանության հարցը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...